ԱԿԲԱ-ի կողմից նախաձեռնված ծառատունկերի շարքը շարունակվել է Գավառ քաղաքում
Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ) աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին, իրականացրել են ծառատունկ, որի ընթացքում տնկել են 100 ծառ, ինչպես նաև բանկի աջակցությամբ այգում տեղադրվել է մակական խաղահրապարակ: Այս մասին հայտնում են բանկի մարքեթինգի վարչությունից:
«Ծառատունկի տեղը պատահական ընտրված չի եղել, և այս միջոցառումը առաջինը չի եղել, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին, երբ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվել է կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ», -նշված է հաղորդագրության մեջ:
«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների մասնակցությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք ծառ տնկեն և խնամեն այդ ծառերը՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան իենց սեփական օրինակը: Այս միջոցառումը իր տեսակի մեջ այս տարվա ընթացքում միակը չէր, որը իրականացվեց բանկի կողմից և նմանատիպ բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կամ աջակցությամբ՝ կրելու են շարունակական բնույթ»,- տարածած հաղորդագրության մեջ նշել հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան