Հասարակություն 12:20 09/05/2015

Մեր հաղթանակները մեզ պարտավորեցնում և պարտադրում են. Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մայիսյան Եռատոնին՝ ասաց, որ հպարտանալու տեղ ունենք:

«Մենք չունենալով ոչինչ, կարողացել ենք արցախյան հաղթանակը հասանելի դարձնել: Դա մեր գեների մեջ է: Այսօր էլ մեր զիվորները կարողանում են պահպանել մեր սահմանները»,-նշեց նա:

Նրա խոսքերով, որպեսզի այսօր 21-րդ դարը և մարդկությունը խաղաղ լինի, պետք է քաղաքականությունը զիջի քաղաքակրթությանը:

«Այսօր մենք բոլորին կոչ ենք անում միանալ ընդդեմ ցեղապանության պայքարին, բազմաթիվ խորհրդարաններ միացել են այդ պայքարին»,- ասաց Գ.Սահակյանը:

ԱԺ նախագահը խոսելով Հայրենական մեծ պատերազմից, ասաց, որ պատերազմի ժամանակ հայրը վնասել է ձեռքը:

«Ընտանիքի ամենափոքր անդամն եմ եղել, երբ չափահաս դարձա, շատ հպարտությամբ էի նայում հորս»,- նշեց Գ.Սահակյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Տարեցտարի մեր հաղթանակները ժամանակային իմաստով անցյալ են դառնում, սակայն տարեցտարի դրանք ավելի են արժևորվում և ուղղորդում դեպի նոր հաղթանակներ:

Շուշիի ազատագրումը հայկական ռազմարվեստի և հոգևոր կարողությունների համադրման ծնունդ էր, ինչը նշանակում է, որ զենքով հաղթելու, հայրենիքն ազատագրելու և պաշտպանելու համար մշտապես պետք է հարուստ ու հզոր պահենք մեր ներսում եղած հայրենիքը՝ մեր ներաշխարհը: Բոլոր ժամանակների մեր հաղթանակները՝ թե՛ Հայկի ու Տիգրան Մեծի ժամանակներում, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ ծնվել են՝ այդ ամենը մեր բազկի ուժի հետ միասնական գործադրելով:

Հաղթանակները, ազատության ձեռքբերումը նշանակում են մեր կամքի, արժեքների և հայրենիքի հանդեպ սիրո հաղթարշավ: Ազատությունը ոչ ոք չի նվիրում, այն ձեռք է բերվում, նվաճվում, շատ հաճախ նաև կյանքի գնով: Այդպես էր և 70 տարի առաջ, երբ մեր նախնիների հերոսական մասնակցությամբ կերտվեց հաղթանակը գերմանական ֆաշիզմի հանդեպ, այդպես էր նաև ավելի քան 20 տարի առաջ, երբ մեր սերնդակիցների ձեռամբ Շուշին ազատագրվեց ադրբեջանական ֆաշիզմից: Ժամանակը հսկայական իշխանություն ունի, բայց դա անսահմանափակ չէ, որովհետև զիջում է մարդկային հիշողությանը: Մենք երբեք չենք մոռանում տարբեր ժամանակներում և տարբեր ճակատամարտերում մարտնչած, հաղթանակներ կռած զինվորին, ազատամարտիկին ու կամավորին:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հաղթանակներ կերտում ենք առանց խաղաղության կամ որևէ մեկի ազատության դեմ ոտնձգության, որովհետև մեր պատմության էջերի շնորհիվ շատ լավ գիտենք ե՛ւ խաղաղության, ե՛ւ ազատության գինը: Ազատությունն ու խաղաղությունը կարելի է կորցնել ոչ միայն պատերազմում կամ ճակատամարտում պարտվելով, այլև պարբերաբար տեղապտույտի մեջ գտնվելով, դրանով իսկ մոտենալով կորստյան սահմանագծին: Շուշիի հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը մեզ պարտավորեցնում և պարտադրում են ձգտել ու հասնել նոր հաղթանակների և ոչ միայն ռազմի դաշտում:

Պարտադրում և պարտավորեցնում են ոչ միայն մշտապես առաջ շարժվել, այլև դա անել միասին ու համերաշխ:
Մայիսյան հաղթանակների առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան ազատամարտի վետերաններին, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող մեր զինվորներին և մաղթել նրանց առողջություն, լավատեսություն ու բարօրություն: Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին ու երկրին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը. Զարուհի Նախշքարյան
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
22:40
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է   «30 կրեդիտի...
Աղբյուր` Panorama.am
22:21
«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ տրամաբանության, ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, իրական որոշում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
ԱԺ-ից հայտնում են որ, նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
Ռուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Նոյեմբերի 18-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}