Ռուս դեսպան. Հայերը պայքարել են իրենց հայրենիքի ու անկախության համար
Հայաստանում, Ռուսաստանում չկա մի մի ընտանիք, որ տուժած չլինի այս դաժան ու սարսափելի պատերազմից: Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Մենք միշտ նշել ենք, մեր հաղթանակի տոնը, կշարունակենք նշել: Ճիշտ է, ռազմական գործողություններ Հայաստանում չեն ծավալվել, բայց Հայրենական պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 300 հազարը զոհվել է: Իրականում սա Հայրենական պատերազմ էր, հայերը պայքարել են իրենց հայրենիքի ու անկախության համար, և պետք է հպարտ լինեն»,-ասաց դեսպանը:
Նա նշեց, որ այս հաղթանակը Խորհրդային Միության բոլոր ազգերի ու ժողովուրդների հաղթանակն է:
«Բոլորին շնորհավորում եմ, մաղթում խաղաղ երկինք, երջանկություն, բարեկեցություն»,-ասաց դեսպանը:
Հաղթանակի զբոսայգում այսօր կատարվածի մասին կարդացեք նաև՝
Հաղթանակի զբոսայգում մեկնարկել է զինվորական շքերթը
«Եթե ոստիկանը չի շտկվում, համազգեստի մեջից հանում ենք». Վլադիմիր Գասպարյան