Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Նաիրիտցիները վաղը ժամը 11:00-ին հավաքվելու են կառավարության շենքի մոտ՝ սկսելու երկօրյա նստացույց: Panorama.am-ի հետ զրույցում նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց, որ նման որոշում վաղուց էին կայացրել, սակայն, հաշի առնելով եղանակն ու այն հանգամանքը, որ նաիրիտցիները հիմնականում տարիքով են, չեն ցանկացել ցուրտ եղանակին նստացույց անել:
«Մենք վաղը կսկսենք երկօրյա նստացույց՝ կրկին անգամ բարձրաձայնելով մեր խնդրի մասին, իսկ եթե որևէ արձագանք չլինի, մենք հնարավոր է շարունակենք նստացույցերը մինչև մեր պահանջների ամբողջական բավարարում»,- ասաց նա:
Ա.Հարությունյանը նշեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է մինչև տարեվերջ ամբողջ աշխատավարձը մարելու հնարավորություն կստեղծեն. «Բայց ինչպես կարող ենք մինչև տարեվերջ սպասել: Դա, մեղմ ասած, ճիշտ չէ»:
Միաժամանակ հավելեց, որ իրենց հետ հանդիպումների ժամանակ նախարարն ասել է Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ»-ի գույքն ամբողջությամբ գրավադրումից հանելուց հետո ավելի արագ կարող են մարել կուտակված պարտքը, իսկ այսօր էլ հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի:
Անուշ Հարությունյանի խոսքով, այդ գույքը գրավադրումից հանելուց ու դրա չնչին մասը կրկին գրավ դնելու դեպքում կարող են իրենց աշխատավարձը մարել. «Այս տարբերակն, իհարկե, այլ ելք չգտնելու դեպքում»: Ըստ Ա. Հարությունյանի, կան պարտքի մարման այլ ճանապարհներ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակում՝
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից
Նաիրիտցիները դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել
Երվանդ Զախարյանն ընդունելու է նաիրիտցիներին
«Եթե նախարարի վերադառնալուց հետո մեզ նորից չընդունեն, դա կդիտվի արհամարհելու միտում». Նաիրիտցիներ
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս