Նաիրիտցիների նախազգուշական նստացույցն ավարտվեց
Նաիրիտցիների երկօրյա նստացույցն ավարտվեց: Այս երկու օրերի ընթացքում նրանց այդպես էլ որևէ պաշտոնյա չի մոտեցել ու չի լսել պահանջը՝ կուտակված աշխատավարձի մարում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով, ի սկզբանե հայտարարել էին, որ երկօրյա նստացույցը նախազգուշական է, ու եթե իրենց պահանջները շարունակվի մնալ օդում կախված, ավելի կոնկրետ գործողությունների են դիմելու:
«Երեքշաբթի հավաքվելու ենք նախագահական նստավայրի մոտ, որտեղ կորոշենք մեր հետագա գործողությունները»,- նշեց Անուշ Հարությունյանը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից
Նաիրիտցիները դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիներին որևէ հույս չի տվել
Երվանդ Զախարյանն ընդունելու է նաիրիտցիներին
«Եթե նախարարի վերադառնալուց հետո մեզ նորից չընդունեն, դա կդիտվի արհամարհելու միտում». Նաիրիտցիներ
Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս