Կարկտահարություն Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում
Այսօր` ժամը 16.48-ին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:
Ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14.33-ից մինչև 14.48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են:
Տարածքնեը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ից մինչև 14.10-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ` մոտ 400 հա:
ՏԿԱԻ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նույն աղբյուրից նաև հայտնում են, որ ժամը 12.46-ից մինչև 16.30-ը ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 20 կայաններից Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Կողես, Յաղդան, Այգեհատ, Օձուն, Դսեղ, Տավուշի մարզի Բագրատաշեն, Շիրակի մարզի Շիրակավան, Աղին, Բայանդուր համայնքներում իրականացվել Է 1440 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան