Սյունիքի մարզը համաձայնել է խոշորացնել համայնքները
«Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով»: Սյունիքի մարզում տեղական հանրաքվեի արդյունքներով այս հարցին «այո» պատասխանել է քվեարկության մասնակիցների մեծ մասը:
Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ Խոտ գյուղում «այո» ասել է 365 մարդի, իսկ «ոչ» քվեարկել են 12-ը, Հալիձոր գյուղում 173 մարդ կողմ է եղել, իսկ 38-ը ասել է «ոչ», Հարժիս գյուղում 304 մարդ ասել է «այո», իսկ 30-ը` «ոչ», Շինուհայր համայնքում 1079 մարդ ասել է «այո», իսկ 15-ը` «ոչ», Սվարանց գյուղում 140 մարդ ասել է «այո», իսկ ընդամենը 2-ը` «ոչ», Տաթև գյուղում 389 մարդ «այո» է ասել, իսկ 21-ը` «ոչ»: Տանձատափ և Քաշունի գյուղերում համայնքների խոշորացմանը «այո» ասել է համապատասխանաբար 47 և 16 մասնակից: «Ոչ»-ով քվեաթերթիկ չի հայտնաբերվել:
Հարակից հրապարակում`
Լոռու մարզն ասել է «Ոչ» համայնքների խոշորացմանը