Բուհը կահույք չի, որ այստեղից այնտեղ տեղափոխեն. Խուդոյան
«Բուհը կահույք չի, որ այստեղից այնտեղ տեղափոխեն: Դա աբսուրդի գագաթն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման դիտարկում արեց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով Երևանի բուհերը Գյումրի տեղափոխելու մասին քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագծին:
Ըստ Խուդոյանի` դասախոսական անձնակազմը, ուսանողները նույնպես չեն գնա. «Օրինակ տեղափոխեն մանկավարժական համալսարանը, այլևս մանկավարժական համալսարան չի լինի, այլ կստեղծվի նոր համալսարան: Այստեղ կշահեն մասնավոր բուհերը, որտեղ կմնան աշխատելու և սովորելու շատ ուսանողներ»:
Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն էլ շեշտեց, որ անհնար է բուհերը տեղափոխել. «Ասենք ԵՊՀ-ն ոնց են տանելու, պադշիպնիկների վրա են դնելու քաշեն տանեն: Թող դրա փոխարեն տնակներում բնակվող մարդկանց մասին մտածեն»:
Ճարտարապետն ավելացրեց, որ կարելի է բուհերի մասնաճյուղեր բացել, բայց ոչ բուհը տեղափոխել:
«Ինչ է նշանակում այսօր Երևանում ուսանողների ծանրաբեռնվածության խնդիր կա, հիշում են խորհրդային տարիների ուսանողության քանակը ու հիմա ինչքան է»,-ասաց ճարտարապետ Լևոն Թոքմաջյանը:
Բանախոսները միաձայն ընդգծեցին, որ լավ է, երբ մտածում են հանրապետության այլ քաղաքները զարգացնելու մասին, բայց այլ ծրագիր պետք է մտածեն:
Նախորդող հրապարակում`
Բուհերը տեղափոխել Գյումրի. «Այս ծրագիրը չի իրագործվի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան