«Եվրատեսիլ-2015». Հայաստանը եզրափակչում է (լուսանկարներ, տեսանյութ)
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ:
Կայացավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցան 16 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի, Ռումինիայի, Բելգիայի ներկայացուցիչները:
Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը ներկայացրեց «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 21-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները.
1. Լիտվա
2. Իռլանդիա
3. Սան Մարինո
4. Մոնտենեգրո
5. Մալթա
6. Նորվեգիա
7. Պորտուգալիա
8. Չեխիա
9. Իսրայել
10. Լատվիա
11. Ադրբեջան
12. Իսլանիդա
13. Շվեդիա
14. Շվեյցարիա
15. Կիպրոս
16. Սլովենիա
17. Լեհաստան
Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: Մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա: Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում