Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները ոստիկանությունից պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութ)
Այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը՝ դատապարտելու իրենց նկատմամաբ ոստիկանների կողմից բռնության դրսևորումը:
«Անթույլատրելի է ՀՀ դատախազության ու ՀՀ ոստիկանության կողմից ծնողների նկատմամաբ դրսևորված ոստիկանության անօրինական և բռնի գործողությունների հովանավորչությունն ու բացատրություններն օրենքի պահանջների ձևական հիմնավորումներով»,-ասում են նրանք:
Բողոքի դուր եկած մայրերը Դատախազությունից ու Հատուկ քննչական ծառայությունից պահանջում են նախագահական նստավայրի մոտ անվտանգության պահպանություն իրականացնող ոստիկաններին ենթարկել պատասխանատվության, իսկ ոստիկանությունից՝ մամուլի միջոցով ներողություն խնդրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից:
Ոստիկանությունից նրանք նաև պահանջում են բացառել ոստիկանության աշխատակիցների կողմից նման վարքագծի հետագա դրսևորումները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Բողոքի դուրս եկած մայրերին հետ հանդիպեցին ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը:
«Եկել ենք ապահովելու համար մեր քաղաքացիների սահմանդրական իրավունքները»,-ասաց Զուրաբյանը:
Արամ Մանուկյանի խոսքով, «եթե էս երկրում զոհված զինվորի մորը քարշ են տալիս, Հայաստանի ոչ մի քաղաքացի գիշերը հանգիստ պիտի չքնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: