Բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելը կործանարար կլինի. Կարինե Դանիելյան
Բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելը կրթական համակարգի համար կարող է կործանարար լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով մի քանի բուհերի՝ Երևանից Գյումրի տեղափոխելու հարցին:
Նրա խոսքերով՝ ինքը դեմ չէ Գյումրիի զարգացմանը, սակայն դա չպետք է բուհերի տեղափոխման հաշվին լինի:
Ըստ Կ.Դանիելյանի՝ եվրոպական երկրներում համալսարանական քաղաքների մոդելը շատ հաջող է ներդրված, սակայն գրեթե նույն մոդելը առկա է նաև Հայաստանում. «Երևանի Փոքր Կենտրոնում բուհերը մեկը մյուսից երկու քայլի վրա են գտնվում: Բայց մեզ մոտ խնդիր է ընդամենը մեկ լաբորատորիայի տեղափոխումը, ուր մնաց ամբողջ բուհը: Իսկ ինչպես են տեղափոխելու բուհական համակարգը սնող աղբյուրները՝ գրադարանները, ակադեմիական ինստիտուտները, Գիտությունների ազգային ակադեմիան: Հնարավոր է, որ այս ձևով փորձում են բուհերի շենքերը ծախել, դարձնել բիզնես: Մենք Երևանի կենտրոնը ընկալում ենք որպես կրթակա՞ն կենտրոն, թե՞ բիզնես կենտրոն»:
Փոխարենը նա առաջարկում է բուհերի մասնաճյուղեր հիմնել այնտեղ, մեծացնել պետպատվերով տեղերի շրջանակը և կրթաթոշակներ սահմանել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին