«Շատ անգամ ենք հանդիպել ոստիկանների հետ, բայց սայլը տեղից չի շարժվում». տաքսիստները կրկին բողոքում են
«Շատ անգամ ենք հանդիպել ոստիկանների հետ, բայց սայլը տեղից չի շարժվում»,-այսօր Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասացին տաքսիստները, որոնք պահանջում են լուծել տաքսիների կայանատեղիների հարցը:
Նրանց խոսքերով՝ տաքսու վարորդները կանգնում են անթույլատրելի կայանատեղիներում, սակայն ճանապարհային ոստիկանները տաքսիները տանում են տուգանային հրապարակ, որից հետո էլ ակտ են գրում: «Մեր պահանջներն ուղղված են ճանապարհային ոստիկանությանը, տրանսպորտի և կապի նախարարությանը: Իրենք պարտավոր են լուծել մեր կայանատեղիների հարցը: Մինչև հիմա մենք տեղ չունենք կանգնելու, որտեղ կանգնում ենք` մեքենաները տանում են տուգանային հրապարակ ու հետո տուգանում»,- ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ իրենք յուրաքանչյուր վարորդից պարտադրելու են առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով: «Որ օրը համապատասխան նշաններ դրվեն, տվյալ պահից ոչ մի վարորդ չի տուգանվի»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Որտե՞ղ կայանեն տաքսիները, որ չտուգանվեն. Տաքսիների վարորդները կրկին բողոքի ակցիա են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները