Արեյան. Վերելակային տնտեսության բարելավման համար լուրջ քննարկումներ են ընթանում
Մայրաքաղաքում վերելակների անմխիթար վիճակը գլոբալ, լրջագույն խնդիր է, քաղաքացին վախենում է օգտվել վերելակից, գերադասում է ոտքով բարձրանալ 14-րդ հարկ, բայց չնստել վերելակ, քանի որ դրանց օգտագործման ժամկետը վաղուց լրացել է:
ԱԺ եկած փոխքաղաքապետ Կամո Արեյանի ուշադրությունը հարցին հրավիրեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Քանի՞ մարդ, քանի՞ երեխա պետք է խեղվի, պետք է մահանա, որ մենք քաղաքապետարանի համար դա կարողանան համարել ռազմավարական նշանակության ծրագիր և կարողանանք լրջագույն գումարներ ուղղենք»:
Կամո Արեյանը պատասխանեց, որ խնդրի մասին տեղյակ են. «Դուք նորություն չեք ասում, իսկապես մեր վերելակային տնտեսության ամբողջ պարկը տարիքային առումով ֆիզիկական մաշվածություն է ապրել»:
Արեյանն ասաց, վերելակը համարվում է բաժնային սեփականություն բազմաբնակարան շենքում ապրող բնակիչների համար, իսկ կառավարության կողմից ընդունված պարտադիր նորմերը պետք է կատարվեն հենց համատիրության կողմից. «Այսինքն իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, վերելակի պահպանման, շահագործման պարտադիր նորմերի կատարման պատասխանատուն համատիրությունը և տեխնիկական անվտանգության ապահովման առումով համապատասխան մարմինը, սա զուտ իրավական առումով»:
Փոխքաղաքապետը նկատեց, վերելակային տնտեսությունում իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, բանակցություններ վարվում՝ կառավարման այլ համակարգի անցնելու համար:
«Երևան քաղաքի բյուջեն բավարար չէ, այո, այդպիսի ներդրումներ իրականացնելու համար, ներդրումներ, որոնց արդյունքում պետք է ամբողջապես փոխվի ողջ կազմը, փոխարինվեն նոր վերելակներով, մի մասն էլ վերանորոգվի: Մենք հիմա լուրջ քննարկումների մեջ ենք ներդրումային կառույցների հետ, որպեսզի մենք կարողանանք այս համակարգը դարձնել շահագործման տեսանկյունից անվտանգ»:
Նախորդիվ`
Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
Քաղաքապետարանի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան