Արմեն Երիցյան. Գազալցակայանների նկատմամբ մոտեցումը խստացվելու է
Գազալցակայանների գործունեության նկատմամբ մոտեցումն ավելի է խստացվելու, որպեսզի նման դեպքերը հնարավորինս բացառվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գազալցակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյուններին, ասել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Էջմիածնի գազալցակայաններից մեկում: Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանի պայթյունից տուժել են նրա որդին, եղբայրը, գազալցակայանի աշխատակիցը: Բոլորն էլ շոկոյին վիճակում են, եղբոր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ ծանր:
Նախորդող լուրեր՝
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն երևանյան գազալցակայաններից մեկում
Նոր մանրամասներ` Մրգաշատի գազալցակայանի պայթյունից
Գառնիում գազալցակայանի պայթյունի հետևանքով կա զոհ ու տուժածներ