Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը (լուսանկարներ, տեսանյութ)
«Ո՛չ լույսի թանկացմանը», «Նաիրիտի վերագործարկում» այս ու այլ գրություններով ցուցանակներով Ազատության հրապարակում են հավաքվել քաղաքացիները, ովքեր պատրաստվում են երթ իրականացնել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Քաղաքացիներին միացել են «Նաիրիիտ»-ի նախկին աշխատակիցները: Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ դեռևս աշխատավարձ չստացած նաիրիտցիներն առավել քան մտահոգված են էլեկտրաէներգիայի թանկացմամբ. «Նրանցից շատերն այսօր դժվարանում են անգամ հացի փող գտնել, էլ չեմ խոսում կոմունալ վճարումների մասին: Այս պայմաններում կարծում եմ, աշխատավարձը ստանալու ենք, ամբողջությամբ կոմունալ վճարները կատարենք, պրծնենք»:
Նա ասաց, որ նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ցանկացած միջոցառման, իսկ երկրում ցանկացած հարցի լուծման կարելի է հասնել միասնական պայքարի արդյունքում:
«Շատ ջղայն կարգախոս» գրությունով ակցիային մասնակցում է նաև «Արմքոմեդի» երգիծական հաղորդման հեղինակներից Նարեկ Մարգարյանը: Նա հույս հայտնեց, որ միասնական պայքարն արդյունք կտա:
«Պետք է մենք բոլորվ պայքարենք, որպեսզի չմտնեն մեր տներն ու մեզ չթալանեն»,-ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը՝ կոչ անելով պայքարը շարունակել բոլոր հնարավոր ձևերով, օրինակ օրվա մեջ մի քանի ժամ հրաժարվել էլեկտրաէներգիայի օգտագործումից:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ այս պահին ամեն ինչ կարգին է , մասնակիցների գործողություններն օրենքի սահմաններում են:
Ազատության հրապարակում են նաև քաղաքական գործիչներ:
Նախորդող հրապարակումներ՝
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին