Հայազգի օտարերկրյա քաղաքացիներին տրվող ՀՀ անձնագրերի պետտուրքը կփոխհատուցվի
Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու քաղաքականությունը, ՀՀ կառավարությունը կփոխհատուցի պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը: Այսպիսով, Կառավարությունը կփոխհատուցի Սիրիայի, Լիբանանի և Իրաքի մեր հայրենակիցների՝ ՀՀ անձնագրերի ստացման համար վճարվելիք պետական տուրքը:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել ՀՀ ազգային վարորդական ժամանակավոր վկայական տալ մեկ տարի ժամկետով, ինչպես նաև քննությունները դրական հանձնելու դեպքում ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալ առանց Սիրիայի վարորդական վկայականը փոխանակելու կամ հանձնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան