ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայերի մասին. Ով ցանկություն ունի, նա գալիս է
Սիրիայում գտնվող հայերի վիճակը շատ վատ է, շատ դժվար: Ազգային Ժողովում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: Նրա տվյալներով, այսօր Սիրիայում մնացել է մոտ 15-20 հազար հայ, իրավիճակն ավելի բարդ է Հալեպում ու Ղամիշլուում մնացած հայերի համար:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Սիրիայում մնացած հայերին Հայաստան տեղափոխելու համար, հետաքրքրվեցին լրագրողները:
«Չէ, եկեք այդ հարցը չդնենք: Մարդկանց բերելու հարցը չքննարկենք, նրանց փոխարեն որոշում չկայացնենք: Հայաստանում դռները բաց են: Սիրայում երևի միակ դեսպանությունն ու հյուպատոսությունն են, որ շարունակում են լայնամաշտաբ աշխատել: Մարդկանց մաքսիամալ հեշտացված պայմաններ են ստեղծված, թե մուտքի արտոնագիր, թե քաղաքացիություն ստանալու համար: Աննախադեպ պայմաններ են, ով ցանկություն ունի, նա գալիս է, եկեք մարդկանց փոխարեն որոշում չընդունենք»,-ասաց փոխնախարարը, ավելացնելով, որ ցանկություն հայտնողներ կան:
Անդրադառնալով Սիրիա՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցի նպատակին, Մանասարյանն ասաց, որ քննարկվելու է ազգային փոքրամասնությունների՝ առաջին հերթին հայերի անվտանգության հարցը.
«Մինչ այսօր հակահայկական որևէ բան չի եղել, երևի կարելի է գնահատել հակաքրիստոնեական, քրիստոնեական փոքրամասնությունների դեմ ուղղված գործողություններ են եղել, բոլորն են ծանր վիճակի մեջ»:
Նախորդող հրապարակում՝
Հայազգի օտարերկրյա քաղաքացիներին տրվող ՀՀ անձնագրերի պետտուրքը կփոխհատուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան