Հունիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմում նախատեսված են միջոցառումներ
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպվելու են հետաքրքիր միջոցառումներ:
Արարատյան Հայրապետական թեմից տեղեկացնում են, որ Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը կմասնակցի Մարի Իզմիրլյան մանկատանը կայանալիք միջոցառմանը, որտեղ ելույթ կունենա փոքրիկ Հովհաննեսը: Ավանի ս. Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տ.Հարություն քահանա Ավագյանը կայցելի Ավանի բարեգործական ճաշարան:
Ստորև ներկայացնում ենք թեմական ծրագրերի ժամանակացույցը:
9.00
ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը անհատ բարերար Հերմինե Սարգսյանի և թեմի մի խումբ երիտասարդների հետ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ բարեգործական ծրագրով կայցելի Շիրակի թեմ՝ Գյումրի:
10.30
ԱՀԹ Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում երեխաների օրհնության կարգ կկատարվի, կկազմակերպվի կավճանկարչություն և հյուրասիրուն: Կմասնակցեն նաև կիրակնօրյա դպրոցի սաները:
10.00 և 17.00
ԱՀԹ Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի կավճանկարչություն և անապահով 20 երեխայի նվերներ կբաժանվի:
10.30
Նոր Նորքի ս.Աստվածածին եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչություն:
11.00
Նոր-Նորքի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը կմասնակցի հ.117 մանկապարտեզում կազմակերպված միջոցառմանը, մանուկների օրհնության կարգ կկատարի, խաչեր և պահպանիչ աղոթքով թերթոններ կբաժանի մանուկներին:
18:00
Նուբարաշենի ս. Նահատակաց եկեղեցու բակում կկատարվի մանուկների օրհնության կարգ: Այնուհետև տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: