Արդարանում էր. ՀՀԿ-ական պատգամավորը ՀԷՑ-ի ղեկավարի հետ հանդիպման մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը այսօր փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:
«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետև որևէ ապացույց, որևէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել և դա վատ մենեջմենթի արդյունք է: Որևէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,-Բիբինի հետ հանդիպումից հետո Panorama.am-ին տպավորությունները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով, Բիբինի ներկայացրած հիմնավորումները «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»: Ասաց, որ սուր հարցեր են տվել իր գործընկերները, որոնց ի պատասխան, ըստ էության, Բիբինը արդարացել էր:
«Ճիշտ է նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,-հայտնեց Կարինե Աճեմյանը` նկատելով, որ հանդիպումը շարունակվում է և չի կարող ասել` ինչ է որոշվել:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների, Բիբինը կհանդիպի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:
Հարակից հրապարակում`
Էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները