Ռոբերտ Թովմասյան. Պայթյունների 99 տոկոսի պատճառը գազաբալոններն են
Հայաստանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների 99 տոկոսի պատճառը գազաբալոնն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավտոգազալցաճնշակայաններիի (ԱԳԼՃԿ) կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը:
«Հիմնականում տեխնիկական, փորձագիտական քննության են ենթարկվում գազալցակայանները, սակայն վերահսկողությունից դուրս են մնացել գազաբալոնները»,- ասաց նա:
Իսկ թե ո՞վ պետք է զննի, հարցին ի պատասխան բանախոսը նշեց, որ պետք է կառավարությունը որոշի: Ըստ կարգի, երկու տարին մեկ անգամ գազաբալոնը պետք է փորձաքննության ենթարկվի, սակայն որևէ վերահսկող չկա, թողնվել է վարորդի հայեցողությանը:
Ըստ նրա, գազաբալոնների աշխատանքային կյանքը 15 տարի է, դրանից հետո այլևս պիտանի չեն սեղմնված գազ լիցքավորելու համար, մինչդեռ հիմնականում գազաբալոնները 15 տարուց ավել են շահագործված լինում:
«Մտավախությունն այն է, որ պայթյունների թիվը աճի: Դրա դեմն առնելու միակ միջոցն է՝ բալոնները հանվեն, փորձաքննության ենթարկվեն»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Գազաբալոնները պետք է լիցքավորվել 200 մթնոլորտ ճնշման տակ, ավելի չի թույլատրվում:
«Գազաբալոնները վնասվում են՝ բարձր ճնշմամբ, անորակ գազ լիցքավորելու պատճառով»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Գազալցակայանների անվտանգության հետ կապված խիստ նորմեր են գործելու ԵՏՄ-ի շրջանակներում. փոխնախարար
Կապանի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժածը մահացել է
Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին