Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան. Արծվիկ Մինասյան
Այսօր Ազգային ժողովում Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ բանավեճ ծագեց օրինագծի հեղինակ դաշնակցական Արծվիկ Մինասյանի և «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի միջև:
Մինասյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ օրինագծում առաջարկություններ գրավոր ներկայացրել է միայն Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը:
«Իսկ մնացած խմբակցություններին մինչև վերջին օրը ես եմ մոտեցել, հարցրել` որ առաջարկություններին եք միանում: Այնպես որ տեխնիկական պատճառի խնդիր չկա այստեղ, հարգելիներս»,- հայտարարեց Մինասյանը:
ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Ներողություն, դուք լավ չեք հասկանում…»: Սակայն կին պատգամավորին ընդհատեց Արծվիկ Մինասյանը ասելով. «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան»: