Պուտինը մի ժամ սպասեցրել է Հռոմի Պապին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել Պուտինին դիմավորելու, սակայն ՌԴ նախագահը եկել է միայն 45 րոպե անց:
Պուտինն առաջին անգամը չէ, որ ուշանում է Հռոմի Պապի հետ հանդիպումից: 2013-ի նոյեմբերին կայացել է նրանց առաջին հանդիպումը, որից առաջ Պապը ստիպված է եղել սպասել 50 րոպե: Պուտինը հայտնի է տարբեր պաշտոնական հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորությամբ: Օրինակ տարբեր տարիների նրան սպասել են Ուկրաինայի ղեկավարները, ԱՄՆ նախագահը, Գերմանիայի կանցլերը և Մեծ Բրիտանիայի թագուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան