Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այն ընդունվեց 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագիծն օրակարգում ներառված է հատուկ ընթացակարգով:
Նշենք, որ օրինագծի համաձայն՝ նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Հիվանդ զինծառայողների անվճար բուժմանը վերաբերող օրինագծում Ջհանգիրյանը մտահոգիչ տարրեր է գտել
Ցանկացած վայրահաչոց հայոց բանակի նկատմամբ, վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ. Շարմազանով (տեսանյութ)
Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը