Հալեպում նոր զոհեր և վիրավորներ կան
«Հալեպում 11 զոհ է եղել: Այս մասին փոխանցել է «Էլ. Պի. Սի.Այ.» լիբանանյան կայանը: Նաև հաղորդՎել է, որ զոհերը կառավարության ուժերի տիրապետության տակ գտնվող Հալեպի շրջաններից են»,-արևմտահայ գրող, հրապարակագիր Սագո Արյանը գրել է իր «Զիլ խոսք» բլոգում:
«Ըստ վերջին տեղեկությունների՝ 20-ից ավելի է, իսկ վիրավորներինը ավելի քան 100: Նշվում է նաև, որ վիրավորների մեջ մեծ թվով երեխաներ կան: Նույն աղբյուրի համաձայն ընդդիմադիր զինյալների ուղղությամբ կատարած հրթիռակոծություններն աննախընթաց են: Մինչև այս պահը հնարավոր չի եղել պարզել, զոհերի մեջ հայեր կան, թե ոչ: Նշենք նաև Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան Տեմիսթուրան գտնվում է Դամասկոսում և պետք է հանդիպի Սիրիայի վարչակազմի պատասխանատուի հետ: Քննարկումների հիմնական թեման Ժնևի բանակցային գործընթացն է լինելու»,-գրել է Սագո Արյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան