Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջը Թուրքիայից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսրանը:
Անթիլիասի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մասին հունիսի 19-ին Ֆրանսիայի խորհրդարանում Հայ դատին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Արամ Առաջինի խոսքով, դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի նպատակի հետ. «Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային երկու մոտեցում կա` կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը և կաթողիկոսարանից ներս կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերհաստատում: Մեր դատը սովորական չէ և ոչ էլ հող վերադարձնելու մասնավոր դատ: Նկատի ունենալով Կիլիկիայի կաթողիկոսարանի կրոնական, ազգային և քաղաքական իմաստը և նրա ունեցած խորհրդանշական մեծ կարևորությունը, մենք ցանկացանք այն նկատի առնել որպես առաջին հանգրվան մեր եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների վերադարձի պահանջին:
Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ կհաղորդի մեր պահանջատիրությանը՝ բացելով նոր հորիզոններ»:
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց եղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Թեմային առնչվող՝
Հայոց եկեղեցին `ընդդեմ Թուրքիայի
Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
Արամ Ա-ն հետևում է Թուրքիայի դատարանում կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին
Արամ Առաջին. Եթե լուրջ քայլի չդիմենք, շուտով 100-րդ տարելիցը կկորցնի իր իմաստը, պատգամն ու մարտահրավերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան