Ոստիկանությունը ցանկություն չունի Ձեզ հետ բախման գնալ. Օսիպյանը՝ ցուցարարներին
«Եթե նախագահը հիմա մի հրամանագիր ստորագրի, որով չեղյալ կհայտարարվի այդ որոշումը մենք բավարարված կզգանք մեզ», -հայտարարեց ցուցարարներից մեկը՝ արձագանքելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հորդորներին: Օսիպյանը հորդորում էր քաղաքացիներին հեռանալ տարածքից:
«Ես հպարտ եմ որ ՀՀ-ում կան նման երիտասարդներ, բայց խնդրում եմ հետ գնալ, դուք խախտումներ եք անում: Հարգելիներս, ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ չի կարելի փակել ճանապարհը», -դիմելով երիտասարդ ցուցարարներին, հայտարարեց Օսիպյանը:
Նա պնդեց առաջարկությունը. «Կազմեք ձեզանից հինգ հոգուց կազմված պատվիրակություն և նախագահը պատրաստ է հանդիպել ձեզ հետ»: Այս հայտարարությանը, սակայն, երիտասարդները արձագանքեցին բացականչություններով:
Օսիպյանը շարունակեց զգուշացնել. «Ոստիկանությունը ցանկություն չունի Ձեզ հետ բախման գնալ»: Նկատենք, որ ցուցարարները տարբեր դիրքերով պառկել են փողոցին, և Բաղրամյան պողոտայի երթևեկություննայս պահին փակ է:
Նախորդող հրապարակումներ՝
«Թող իմանան մենք չենք դառնա խաղալիք». Ցուցարարները նաև երգում են
Երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայում
Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Երթի մասնակիցներին առաջարկեցին խումբ կազմել, որին կընդունի ՀՀ նախագահը
Դեպի նախագահական երթը մեկնարկեց
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)