Ինձ մտահոգում է, որ մարդկանց քանակն է քիչ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
«Եկել եմ ժողովրդի կողքին լինեմ», -այսօր Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անող ցուցարարներին միացել է նաև Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը տեղյակ է, որ սոցիալական ընդվզում է կատարվում այսօր Երևանում, Գալստանյանը պատասխանեց. «Անշուշտ, տեղյակ կլինի»:
Մյուս հարցին, թե ի՞նչ է Կաթողիկոսը մտածում այդ կապակցությամբ, եպիսկոպոսը չկարողացավ պատասխանել, ասելով, որ տեղյակ չէ: Մյուս հարցերին Գալստանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ իր գալու նպատակը հարցազրույց տալը չէ և ավելին, քաղաքացիական հագուստով է ներկա ընթացող ցույցին:
Ասաց միայն, որ փոխոստիկանապետի հետ է խոսել ու հրաժարվեց հրապարակել զրույցի բովանդակությունը: «Փոխոստիկանապետի հետ եմ խոսել, սակայն մեր զրույցը հրապարակել չեմ կարող: Ինձ մտահոգում է, որ մարդկանց քանակն է քիչ, բացի դրանից՝ չեմ ցանկանում, որ բախումներ լինեն»,- ասաց եպիսկոպոսը՝ նկատելով, որ չգիտի՝ ում մոտենալ, ինչպես հանդարտեցնել մարդկանց վրդովմունքը:
Նախորդող հրապարակումներ՝
«Թող իմանան մենք չենք դառնա խաղալիք». Ցուցարարները նաև երգում են
Երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայում
Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Երթի մասնակիցներին առաջարկեցին խումբ կազմել, որին կընդունի ՀՀ նախագահը
Դեպի նախագահական երթը մեկնարկեց
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)