Հասարակություն 16:44 22/06/2015

«Բարդ» մաթեմատիկան ու իրար չհամապատասխանող տրանշներն ու տեղեկանքները ԱԺ-ում

«Ես ուսումնասիրում եմ այս պայմանագիրը, ինչպես նաև տրանպորտի և կապի նախարարության ներկայացրած տեղեկանքը, սակայն դրանք չեն համապատասխանում իրար»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ:

Ըստ պատգամավորի՝ տեղեկանքում ներկայացված է, որ առաջին տրանշը 31 կիլոմետր է և արժեքը 70,4 միլիոն ԱՄՆ դոլար, բայց համաձայնագրով հաստատված տրանշը 56 կլիոմետր է, 4 շերտանի ճանապարհի համար:

«Մեր պայմանագիրը և ձեր տրանշները չեն համապատասխանում իրար»,- ասաց Հ.Հակոբյանը՝ դիմել համաձայնագիրը ներկայացնող ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:

Պատգամավորը համեմատեց 2013-ի նոյեմբերի 7-ի համաձայնագրի հետ, որտեղ Թալին-Լանջիկ ճանապարհի 17 կմ-ը կառուցվել է 100 մլն դոլարով, այն դեպքում, երբ Արտաշատ-Քաջարանը 304 կմ-ն են կառուցել 100 մլն-ով. «Անհամատեղելի են 17 և 304 կմ-ը 100 մլն դոլարով կառուցելը: Հիմա էլ այս պայմանագրով 20.5 կմ ճանապարհն եք նախատեսել կառուցել 150 մլն դոլարով: Ուզում եմ բացատրեք՝ էդ 20.5 կմ-ը էդ ի՞նչ ինժեներական կառույց է, որ արժի 150 մլն դոլար, իսկ 304 կմ ճանապարհը ինչ ճանապարհ էր, որ արժեր 100 մլն դոլար»:

Փոխնախարարն անդրադառնալով պատգամավորի մտահոգություններին, նկատեց, որ «Տրանշ 1»-ը արտոնյալ վարկային համաձայնագիր է եղել, որի ներքո նախատեսված չի եղել այդ պարտավճարը:

«Ցանկացած վարկ ներգրավվելու նախապատրաստական աշխատանքների ժամանակ բանկը ամրագրում է որոշակի գումարներ` նշված ծրագրի իրականացման համար և այդ ժամանակ որոշակի չափի գումար նախատեսվում է վճարել, դա կոչվում է պարտավճար, այսինքն` դա ամրագրում է բանկի ռիսկերը: Այստեղ ես առաջարկում եմ մեղավորներ չփնտրել, քանի որ սա ստանդարտ բանկային գործիք է, որը կոչվում է պարտավճար»,- պարզաբանեց Ա.Առաքելյանը:

Ըստ նրա՝ ցանկացած ոչ արտոնյալ պայմաններով վարկային ծրագրում այդ դրույթը նշված է:

Ինչ վերաբերում է տեղականքներին չհամապատասխանելուն, փոխնախարարը նշեց. «Մեր կողմից տրված պայմանագրերը և տեղեկանքները մեկը մյուսին բռնում են, և մենք պատրաստվում ենք 31 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել: Հավանաբար, Դուք Երևանի հատվածը շրջանցող տարածքն եք համարում բացակայող հատված: Այս ճանապարհը ենթադրում է հետևյալը` Արտաշատից մինչև Նորագավիթ և Պաշտպանության նախկին նախարարության շենքից մինչև Աշտարակի կամուրջ, այդ հատվածը 31 կիլոմետր է և արժի 70,4 միլիոն դոլար»:

Անդրադառնալով գումարին, Ա.Առաքելյանն ասաց, որ պատգամավորի հարցը դիպուկ էր, թե ինչպե՞ս կարող է այս ճանապարհի 1 կմ-ի կառուցումը արժենա, օրինակ, 2 մլն դոլար, այլ հատվածում՝ 3-4 կամ ավելի: «Քանի որ Տրանշ-1-ի հատվածում ջրագիծը մեկին մեկ կրկնում էր առկա ճանապարհի 4 երթևեկելի գոտիներով առկա ճանապարհը, ապա այնտեղ կատարվող ծախսերը համապատասխանաբար նվազ են»,- ասաց նա և հավելեց, որ թեև մասնագետ չէ, բայց կարող է բացատրել, որ հողային աշխատանքների ժամանակ տնտեսումների են գնացել, ինչպես նաև հիմքերի նախապատրաստման համար քիչ միջոցներ են ծախսել:

Նա ասաց, որ մի դեպքում 1 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհի մասին է խոսքը, մյուս դեպքում՝ 4 երթևեկելի գոտի ունեցող. «Ինչ վերաբերում է այս պայմանագրով 20 կմ հատվածին, որի համար կծախսվի 150 մլն դոլար, սա մեր բարդ լեռնային գոտին է»,- նկատեց Ա.Առաքելյանը:

Այդուհանդերձ Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը չի ենթադրում, այլ կարդում է այն, ինչ գրված է վարկային համաձայնագրում և Կառավարության ներկայացրած տեղեկանքում: «Դրանք չեն համապատասխանում իրար: Եթե դուք մասնագետ չեք, ես մասնագետ եմ: Ցանկացած դեպքում չեմ կարողանում հասկանալ, որ 18 կմ Թալին-Լանջիկ ճանապարհը պետք է արժենա 100 մլն դոլար, և 304 կմ Արտաշատ-Քաջարան ճանապարհը էլի պետք է լինի 100 մլն դոլար: Ես Արտաշատ-Քաջարան ճանապարհին շատ լավ ծանոթ եմ, ոտքով անցել եմ ամբողջ տրասան»,- նշեց պատգամավորը:

Ա.Առաքելյանն էլ Հ.Հակոբյանին հրավիրեց մասնակցելու ճանապարհի նախագծման աշխատանքներին:

Նախորդող հրապարակումներ՝
Մենք ձեռնամուխ ենք լինելու Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրագործմանը. Արթուր Առաքելյան
150 մլն դոլարի վարկ` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի համար

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}