Դեպի նախագահական երթը մեկնարկեց
««Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի երթը դեպի նախագահական նստավայր խաղաղ բնույթ է կրելու»,-Ազատության հրապարակում հայտարարեցին նախաձեռնության անդամները:
«Մենք հայտարարեցինք եռօյա նստացույց՝ պահանջով, որ իշխանություններն ընդառաջեն ու կասեցնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Մտածում ենք, որ ալարում են գան այստեղ, որոշեցինք մենք գնալ Բաղրամյան 26: Կրկնում ենք՝ երթը կրում է խաղաղ բնույթ»,- հայտարարեցին կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց են անում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև այսօր ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:
Այս պահին նրանք սկսեցին իրենց երթը: Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է, որ գործողություններն անօրինական են, զերծ մնան անօրինականությունից:
Նախորդող հրապարակումներ՝
Վալերի Օսիպյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը. «Ոստիկանությունը թույլ չի տալու երթ անել»
«Ձեր գործողությունները անօրինական են դիտվելու» . Վ. Օսիպյանը՝ նստացույցի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում է
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եռօրյա նստացույց է սկսում
«Մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»
«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)