Հասարակություն 18:35 22/06/2015

Այդքան լավ անող էիք, չթողնեիք, որ Թուրքիան շրջափակեր Հայաստանը. Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին

Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է: Այս մասին  այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հյուսիս-հարավը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշեց նա՝ հավելելով, որ ռազմավարական նշանակություն ունի նաև Իրան-Հայաստան երկաթուղին. «Այն, որ սրանք մեր ռազմավարության երկու հիմնասյուներն են, սա փաստ է, և անկախ կուսակցական պատկանելությունից, այս դահլիճում բոլոր սթափ մտածող մարդիկ պետք է ունենան այդ կարծիքը, քանի որ այս ծրագրերի իրականացումը բխում է մեր պետության շահերից»:

Ըստ Է.Շարմազանովի՝ այն, որ կլինեն տեխնիկական թերություններ, սա պարզ է. «Թերություններ չկան այնտեղ, որտեղ չկա աշխատանք»:

Այնուհետև ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին: Վերջինս խոսել էր Մետաքսի ճանապարհից և մասնավորապես նշել. «Դա ճանապարհ չի, դա տնտեսական գոտի է, լուրջ ծրագիր է: Ամբողջ Սևծովյան տնտեսական համագործակցությունը ոգևորվել և սևեռվել է այս ծրագրի վրա՝ Չինաստանից մինչև Եվրոպա լուրջ ներդրումներ, լուրջ քաղաքական նախագիծ է սա: Եվ այս պահին Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը համատեղ ծրագրեր են իրականացնում, պլաններ են գծում, նախագծային աշխատանքներ են անում այդ աշխատանքների համար: Դուք ասում եք՝ մենք առաջինն ենք դիմել: Շատը լավ, առաջինը դիմել եք, բայց այս պահին չունենք որեւէ գործնական գոնե նախնական պրոյեկտ, որ մենք միանալու ենք այդ ծրագրին: Ցավալիորեն դուք նշեցիք, որ մենք 3 հարևանների հետ չենք կարող իրականացնել այդպիսի պրոյեկտ: Սա մեր ողբերգությունն է: Ճանապարհը նաև քաղաքականությունն է, այստեղ միայն ասֆալտ ու բետոն փռելու խնդիրը չի: Իրականությունն այն է, որ մեր երեք հարևանները համատեղ ռեգիոնալ լուրջ ծրագրեր են իրականացնում, և այդ բոլոր ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մինչդեռ եթե Հայաստանով անցնեին, ավելի էժան կլիներ: Մենք վստահելի չենք, քանի որ 500 կմ-ից 30 կմ-ն էլ չեք ավարտել, ձեզ էլ ո՞վ փող կտա: Ձեր ծրագիրը լռված է, հոգնած, հանգստանում է, մինչև որ թիվը՝ չգիտեմ»:

«Այդ երեք պետություններից երկուսը մեր հակառակորդներն են՝ Ադրբեջանը և Թուրքիան: Ժողովուրդ ջան, այնպես եք արտահայտվում այստեղ, ոնց որ ՀՀ ներկայացուցիչ չլինեք: Խնդիրը մեր մեջ չէ, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն է իշխանության, ՀԱԿ-ը, ՀՀՇ-ն, ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը, պրոբլեմը մեջ մեր չէ, պետք չէ բոլոր սլաքները մեր դեմ ուղղել: Այդքան լավ անող էիք, 90-ականներին անեիք այդ ծրագրերը, չթողնեիք, որ 93թ-ին Թուրքիան շրջափակեր Հայաստանը: Եթե այդքան ազդեցիկ էիք, չթողնեիք, որ մինչև 97-98-ը այդ շրջափակումը լիներ: Չեմ կարծում, որ ամեն ինչը բարդել իշխանության վրա ճիշտ է»,- ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա՝ այն, որ տարածաշրջանում կա տրանսպորտային խնդիր՝ նորություն չէ, բայց դրա մեղավորը Հայաստանը չի, դրա մեղավորը Թուրքիան է և Ադրբեջանը:

«Մենք պատրաստ չենք միակողմանի զիջումների, եթե ոմանք պատրաստ են միակողմանի զիջումների Ղարաբաղի հարցում, այսօրվա իշխանությունները պատրաստ չեն, որովհետև Ղարաբաղում միակողմանի զիջումների գնալը նույնն է, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանության լուրջ հատվածը»,-ասաց ԱԺ փոնախագահը՝ ակնարկելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Իսկ եթե այդքան իմաստուն էիք, այսօր մեզ խորհուրդներ մի տվեք, ժամանակին եղել եք և գոնե հինգ տարի ժամանակ եք ունեցել, որպեսզի շրջափակումը դադարեցնեիք, ինչպես նաև հարցերը լուծեիք: Մենք չենք պատրաստվում ԼՂՀ հարցի միակողմանի լուծման ճանապարհով ախպերանանք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների և ԼՂՀ հարցում բացառապես պատրաստ ենք այն փաթեթին, որը կա հիմնավոր 3 սկզբունքների վրա: ԼՂՀ ինքնորոշման իրավունքը այլընտրանք ունենալ չի կարող: ՀՀ իշխանությունները այնքան հարցերում թերություններ ունեն, կարող եք լիքը հարցերում մեզ քննադատել: Բայց խնդրում եմ, որ գոնե այս հարցում դուք շատ լավ գիտեք, հարգելի պարոն, որ մեղավորը և պատասխանատուն Թուրքիան և Ադրբեջանն են»,- նշեց Է.Շարմազանովը:

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}