Ոստիկանապետը խոստացել է նախագահի հետ քննարկել ցուցարարների պայմանները
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնել այն նախապայմանները, որով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները կհամաձայնեն ընդունել նախագահի առաջարկն ու մի քանի հոգանոց խմբով հանդիպել նրա հետ: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաք անող քաղաքացիներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը :
«Հասկացեք ձեր միջից, թե ով պետք է բարձրանա նախագահի մոտ, մենք էլ փորձենք կազմակերպել հանդիպումը: Եկեք հանգիստ այս հարցին լուծում տանք, որ գնաք տուն: Ձեր պահանջը արդար է, բայց բռնած ուղին սխալ»,- ասաց նա:
Ակտիվիստները նախապայման են դնում՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ուղիղ եթեր ապահովել:
Ակցիայի համակարգող խմբի անդամներն այժմ քննարկում են պայմանները, որով կհամաձայնեն ազատել Բաղրամյան պողոտան ու վերադառնալ Ազատության հրապարակ: Նրանք սպասում են նաև ոստիկանապետի պատասխանին։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահը պատրաստ էր ընդունել ակցիայի մասնակիցներից կազմված չորս-հինգ հոգանոց խմբի, սակայն վերջիններս հրաժարվել էին գնալ նախագահական:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին