Ցուցարարները քոչարի են պարում
Բաղրամյան պողոտան այս պահին էլ փակ է, և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները սկսել են հնչող հայկական երգերի ներքո քոչարի պարել: Ամբողջ գիշեր հասարակական կարգը պահպանող ոստիկանների հերթափոխը հեռացավ և նրանց փոխարինեցին նոր ոստիկաններ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը մինչև 10.00-ն կհամբերի, որից հետո կդիմեն գործողությունների` Բաղրամյան պողոտան բացելու համար։ Թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, Երևանի ոտիկանապետը չէր մանրամասնել: Նա նշել էր, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ և ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը:
Հիշեցնենք, որ բողոքող երիտասարդները Բաղրամյան պողոտայում էին երեկ երեկոյից: Նրանց պահանջն է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Ցուցարարները նախ հավաքվել էին Ազատության հրապարակում, այնուհետև կրկին ցանկանում էին գնալ նախագահական նստավայր: Բաղրամյան պողոտայի սկզբնամասից ոստիկանները թույլ չտվեցին, որ նրանք առաջ շարժվեն:
Արդեն կեսգիշերին ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողներն ու հոգևորականները Բաղրամյան պողոտայի սկզբանամասում պատ էին կազմել ցուցարարների և ոստիկանների միջև՝ այդպես փորձելով բացառել ուժի կիրառումը:
Հարակից հրապարակումներ`
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան