Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ը
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է։
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, որ ոստիկանությունը մինչև 10.00-ը կհամբերի, որից հետո կդիմի գործողությունների, որպեսզի բացվի Բաղրամյան պողոտան։ Կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, Երևանի ոտիկանապետը չմանրամասնեց: Նա նշեց, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ և ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ից մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը: Նրանց պահանջն է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Ցուցարարները նախ հավաքվել էին Ազատության հրապարակում, այնուհետև կրկին ցանկանում էին գնալ նախագահական նստավայր: Բաղրամյան պողոտայի սկզբնամասից ոստիկանները թույլ չտվեցին, որ նրանք առաջ շարժվեն:
Արդեն կեսգիշերին ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողներն ու հոգևորականները Բաղրամյան պողոտայի սկզբանամասում պատ կազմեցին ցուցարարների և ոստիկանների միջև՝ այդպես փորձելով բացառել ուժի կիրառումը:
«Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ, որպեսզի բացառենք բռնությունը»,- հայտարարել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նախորդող հրապարակումներ`
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան