Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը, քաղաքացիների թիվն ավելանում է: Իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել, պարել, բացականչել «Կասեցում, կասեցում», «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանցից ոմանք ստվարաթուղթ են փռել և պառկել դրանց վրա: Նշենք նաև, որ ոստիկանները տեղում են, սակայն ոստիկանական պատ չկա:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել էր, որ Չարենցավան քաղաքում այսօր ժամը 17:30-ին տեղի է ունենալու ավտոերթ, որի մասնակիցները կգան Երևան ու կմիանան տեղի ցույցի մասնակիցներին:
Բացի այդ, Շուշանյանը հայտարարել էր, որ իրենք չեն հեռանա և քաղաքացիները կարող են միանալ իրենց Բաղրամյան պողոտայում:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»