Բաղրամյան պողոտա. Ոստիկաններն աղբամաններում քարեր էին փնտրում
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ աղբամաններում կան պարկերով քարեր: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով միասին ստուգել: Ստուգվեցին աղբամանները, հայտնաբերվեց միայն շինարարարական աղբ:
Նշենք, որ ցուցարարները աղբամաններով բարիկադներ են կառուցել, որպեսզի ոստիկանների հետ շփում չունենան:
«Թող հավաքի մասնակիցներից ոչ մեկը վատ չզգա: Բոլորիս անվտանգությունն է, այդ թվում առաջին հերթին իրենց: Անտեղին է դժգոհությունը: Հակառակը՝ իրենք պետք է ողջունեին»,- ասաց Վ.Օսիպյանը:
Նշեց, որ ցանկացած ահազանգ, տեղեկատվություն ոստիկանությունը պետք է ստուգի:
Երևանի փոխոստիկանապետը նաև ասաց, որ իրենք որևէ գորոծողություն չեն նախապատրաստում, հանգիստ կանգնած են:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Նրանք պնդում են, որ մնալու են այնտեղ մինչև իրենց պահանջի կատարում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման կասեցում:
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Նախորդող հրապարակում՝
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»