Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներին քիչ առաջ մոտեցավ աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության ներկայացուցիչը և երիտասարդներին խնդրեց իրենց տրամադրել աղբամանները: Ընդհանուր առմամբ, 50-ից ավել աղբամաններով ցուցարարները բարիկադներ էին պատրաստել:
«Մենք միջազգային կազմակերպություն ենք և մեզ հետաքրքրում է, որ քաղաքը մաքուր լինի աղբից: Քաղաքն արդեն զիբիլի մեջ կորած ա: Մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքը աղբի մեջ կորի»,- հայտարարեց ներկայացուցիչը ցուցարարների հետ զրույցում:
Նաև ասաց, որ իրենք «միջազգային կազմակերպություն են» և իրենց որոշման վրա ոստիկանությունն ազդեցություն չունի:
Ընկերության ներկայացուցիչը ընդառաջեց և թույլ տվեց, որ աղբարկղերի գոնե մի շարքը մնա, մյուս մասը տանեն:
Ընկերության ներկայացուցչի հետ բանակցող ակտիվիստներից մեկն ասաց, որ ինքը ինքնուրույն որոշում չի կարող կայացնել և պետք է ժամանակ, որ համաձայնեցնի ու պատասխանի: Բանակցությունների արդյունքում որոշվեց 20 աղբաման վերադարձնել ընկերությանը:
Հարակից հրապարակումներ`
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»