Ակցիայի մասնակիցների շարքերում սադրիչներ կան, նրանցից մեկը երևի ուկրաինուհի է. փոխոստիկանապետ
«Պրովակացիա է արել այդ աղջիկն իրեն հասկանալի լեզվով, տիրապետում էր ռուսերենին, երևի ուկրաինուհի է: Հասկացրեցինք, խնդրեցինք, որ լքի տարածքը: Ակցիայի կազմակերպիչներին հորդորում ենք հերթական պրովակատորին հեռացնել այստեղից: Կարելի է ասել բռնություն կիրառեց մեր աշխատակիցների նկատմամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս են իմացել, որ նա սադրիչ է, փոխոստիկանապետը պատասխանեց. «Մենք դրա համար ենք գումար ստանում»։
Ինչ վերաբերում է ակցիային, Հ. Պողոսյանն ասաց, որ սկզբում, ովքեր ներկայացում էին կազմակերպչական խումբը, պարկեշտ, զարգացած երիտասարդներ էին, նրանց հետ շփումը հաճելի էր. «Իրենք իրենց պահանջն էին ներկայացնում, այսօր ողջ հանրությունը եռում է այս հարցի քննարկմամբ: Բայց այս ձևով՝ այլոց իրավունքներն ոտնահարելով, նշանակում է արժեզրկում, նսեմացում այդ ներկայացրած պահանջը»:
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը ունի հստակ գործառույթներ, միակ գերատեսչությունն է, որ օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու իրավունք ունի, բայց առայժմ համագործակցում են ցուցարարների հետ. «Բոլոր պայմանավորվածությունները մենք պահում ենք, բայց հանրահավաքի մասնակիցների զգալի մասը չի պահում: Ընդհանուր վիճակը կառավարելու խնդիր կա, մարդիկ են հայտվել, ովքեր չեն ենթարկվում ընդհանուր սահմանված պայմանավորվածությանը՝ երկկողմանի հարգանք»:
Նա կրկնեց, որ ակցիայի մասնակիցների շարքերում սադրիչներ կան: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բերման չեն ենթարկում այդ սադրիչներին, եթե տեղեկություններ ունեն, փոխոստիկանապետն ասաց. «Այս զանգվածի մեջ սադրիչներ բերման ենթարկելը կնշանակի հրահրել նոր սադրանք»:
Հ. Պողոսյանը նշեց, որ իրենք կարող են ցանկացած պահի գործողություններ կատարել, ուժ և հնարավորություններ ունեն, այնուհետև շարունակեց. «Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի»:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է դեռ երեկվանից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Նախորդող հրապարակումներ՝
Բողոքի «դեմքը» (լուսանկարներ)
Մեր այստեղ լինելու կարգախոսն է «ոչ բռնությանը». Էդմոն Մարուքյան
Բերման ենթարկվածներ չկան. ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հերքում է Վաղինակ Շուշանյանին
Չարենցավանից մեկնարկած ավտոերթն արդեն Երևանում է
Ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականություն. Վ. Օսիպյան
Դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար. Բագրատյանը՝ ցուցարարներին
«Պայմանավորվել ենք ոստիկանության հետ». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել
Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»