Եթե այսպես շարունակվի, նա մի օր էլ դատարկ Երևանում կարթնանա. Ակնարկ Աշոտյանին
«Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելու կադրերը տեսնելիս, ինձ մոտ տպավորություն էր, թե Թբիլիսիից հետո Երևանի կենդանաբանական այգուց էին գազանները փախել ու սկսել էին քաղաքում իրականացնել իրենց գազանությունները», -այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը պետք է իշխանական վերնախավի համար մտածելու տեղիք տա, այլ ոչ թե «որոշ ՀՀԿ-ականների նման ուրախանա ու հրճվի, որ արթնացել է անարյուն Երևանում»:
«Եթե այսպես շարունակվի, ինքը մի օր էլ կարթնանա դատարկ Երևանում: Այսպես չի կարելի: Կարծում եմ, որ այս տիպի գործողություններն են, որ ստիպում են մարդկանց լքել Հայաստանը», -հայտարարեց Մելիքյանը` ակնարկելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հիշեցնենք` հունիսի 23-ին Աշոտյանը, խոսելով հավաքը ոստիկանության կողմից ցրելու գործողության մասին, ասել էր. «Այնուհանդերձ պետք է ասեմ, որ առավոտյան հետևելով լրահոսին ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»:
Մելիքյանը նկատեց, որ լրագրողների նկատմամբ կիրառված գործողությունների առումով հունիսի 23-ը «աննախադեպ» էր. «13 լրագրող և օպերատոր այդ օրը բռնության են ենթարկվել, ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների լրագրողական մասնագիտական աշխատանքը խոչընդոտվել է: Բերման ենթարկված լրագրողները որևէ խախտում չեն արել, որ կանչվել են հարցաքննվելու»:
Նշենք, որ հունիսի 23-ին հայտարարվեց, որ լրագրողների հետ առնչվող գործողությունների կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներողություն էր խնդրել ու խոստացել, որ լրագրողների կրած վնասը կփոխհատուցեն:
Հարակից հրապարակումներ`
Հովհաննես Իշխանյանին ապօրինի տարել են նարկոդիսպանսեր. Փաստաբան
Լրագրողներին բռնության ենթարկել են Երևանի ոստիկանապետի աչքի առաջ. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի