«Պայմանավորվել ենք ոստիկանության հետ». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
«Պայմանավորվել ենք ոստիկանության հետ, որ այս երկաթե պատնեշներից առաջ չենք գա: Ամեն ինչ խաղաղ է լինելում և մենք դրանք չենք անցնի»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտարարվում, մենք գնում են «մայդանի», նման բան չկա, մեր պահանջը խաղաղ է ընթանալու: Իսկ ժողովրդի քանակը ավելանում է, քանի որ սկսում են հավատալ իրենք իրենց ուժին»,-նշեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ իրազեկման ակցիաներ են կատարվում հանրապետության տարբեր շրջաններում. «Չարենցավանում 35-40 մեքենա գալիս է միանալու մեզ, Վանաձորում, Աշտարակում, Սիսիանում, Գյումրիում, Սպիտակում, Արարատում, Արագածոտնում նունպես ակցիաներ են կազմակերպվել»:
Երևանում իրազեկման երթ է կազմակերպել նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը:
Նշենք նաև որ այս պահին քաղաքացիների հոսքը դեպի Բաղրամյան պողոտա գնալով ավելանում է: Ավտոերթի պատճառով խցանում է ստեղծվել Մաշտոցի պողոտայում:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել
Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»