Որտե՞ղ է այսօր մտավորականությունը
«Մեր երիտասարդությունը շատ է փոխվել: Ավելի խելացի, համարձակ է դարձել»: Պնդում են շատերը՝ քաղաքական գործիչներ, արվեստագետները, մշակույթի գործիչները:
Վառ օրինակ... Բաղրամյան պողոտա, արդեն երեք օր շարունակվող շուրջօրյա բողոքի հավաք: Չնայած ոստիկանության կողմից կիրառված ուժին, նրանք շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նրանց քայլերը շատ-շատերն են ողջունում: Նրանց են միացել շատ-շատերը: Մտավորականներից որոշել են, որ անձեռնմխելի են ու պատ են կազմել ոստիկանների և ցուցարարների միջև՝ բախում թույլ չտալու համար: Իրար աջակցելու մթնոլորտում այսօր բոլորին, մեղմ ասած, զարմացրեց Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի արտահայտությունը:
Խոսեցինք մշակութային գործիչների հետ:
«Ողջունում եմ երիտասարդությանը: Վերջապես մեր ազգի մեջ արթնացրեցին ազգային արժանապատվությունը: Կարծում եմ՝ այդ ուժային համակարգը պետք է շատ զգուշորեն վերաբերվի երիտասարդերի պոռթկումներին: Այն առիթը չէ, որ թերություններ թույլ տան, իսկ թերություններ թույլ տվել են»,- ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
Երգչուհի Ալլա Լևոնյանը նշեց, որ կողմ է այս օրերին Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների բողոքի ակցիաներին: Բաց մեր հարցին, թե որևէ ձև չի՞ ցանկանում աջակցել, զորակցել ցուցարարներին, նա կտրուկ պատասխանեց` ոչ: Մեր հարցին, թե ինչո՞ւ, Լևոնյանը նույնքան կտրուկ էր. «Հենց ըտենց»:
Ավելին երգչուհին չցանկացավ լսել և ոչ էլ ցանկացավ պատասխանել մեր մյուս հարցերին:
Շարունակելի...
Թեմային առնչվող՝
Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին