Տիգրան Մանսուրյան. Հարցը նախ պետք է քննարկվեր
Նախքան նման բուռն զարգացումների հասնելը, պետք էր այս հարցը քննարկվեր: Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի «Անվանի մարդկանց հետ հանդիպումներ» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ու դրա դեմ պայքարող երիտասարդների բողոքի ակցիաների մասին:
«Մի ընկեր ունեմ, որին այստեղից 12 տարի առաջ ստիպեցին գնալ: Լրագրող Մարկ Գրիգորյանն էր: Ոտքի տակ ռումբ դրեցին, նա հրաշքով չմահացավ: Հիմա վերադարձել է: Երբ մենք խոսում էինք այս պրոբլեմի մասին, նա ասաց, որ Անգլիայում ամեն տարի հոսանքը թանկանում է, բայց այդ ամբողջ պրոցեսները մանրամասն հրապարակավ քննարկվում են բոլոր կողմերից: Երբ որ չի քննարկվում կամ այնպես է քննարկվում, որ համոզիչ չէ, կամ էլ այնպես չի քննարկվում, որ բոլորին հասանելի դառանա, ուրեմն` ինչ-որ բան լավ չէ արված, չի քննարկված: Երբ որ քննարկում կլինի, կիմանանք` ինչն ինչոց է: Ժողովրդի ասածը հասկանում եմ, իսկ թե իշխանություններն ինչ են ասում` չգիտեմ: Ըստ երևույթին, փաստարկները համարժեք չեն»,- ասաց արվեստագետը:
Թեմային առնչվող՝
Որտե՞ղ է այսօր մտավորականությունը
Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան