«Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. Ոստիկանապետ
«Երկրի նախագահի առջև պահանջներ չեն դնում, ընդունում են: Երկրի քաղաքացին երկրի նախագահին՝ գերագույն, գլխավոր հրամանատարին, ով կանչում է երկխոսության, չեն ասում՝ այսպես կամ այնպես: Երբ հարցը վերաբերում է կոնկրետ խնդիր լուծելու և երկրի նախագահը երկու օր ձեռք է մեկնում, ի պատասխան ասում են՝ կամ այսպես, կամ այնպես, դա խոսում է այն մասին, որ դեռ չկա ծրագիր, ասելու բան»,-ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե նախաձեռնության անդամները համաձայն են հանդիպել նախագահին, եթե կատարվի իրենց պահանջն ու հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվի, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ով այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում:
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները ժողովրդի ծառաներն են, ոստիկանապետը պատասխանեց. «Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»: