Ամբողջ օրը շենքի դուռ-լուսամուտ բաց ա, մտնում, ինչ ասես, անում են, դուրս գալիս. Միլիտոնյանը՝ ցուցարարների մասին
«Ի՞նչ միանամ, ինչո՞ւ միանամ, ի՞նչ ես խոսում աղջիկ ջան», -այսպես արձագանքեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Գրողների միությունը «իր քթի տակ» ծավալվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժմանը և ինչո՞ւ միությունը չի միանում երիտասարդներին:
Նա վրդովվեց հարցից ու ուղղորդեց կարդալ «Գրական թերթ», որտեղ դիրքորոշում հայտնել է, բայց ավելորդ համարեց կրկնել, թե ինչ վերաբեւմունք ունի երիտասարդների բողոքի հավաքի վերաբերյալ: Մեր մյուս հարցը, թե ինչո՞վ է կառույցը գործնականում սատարում ցույցի մասնակիցներին, քանի որ ԳՄ-ին մի քանի կոչեր ուղղվել են սանհանգույց և ջուր տրամադրելու մասին, Միլիտոնյանն էլ ավելի վրդովվեց. «Ուրեմն, աղջիկ ջան, սիրելիս դու լրիվ ծանոթ չես՝ ինչ ա կատարվում: Ամբողջ օրը շենքի դուռ-լուսամուտ բաց ա, մտնում են էլ ջուր, էլ ինչ ասես, անում դուրս են գալիս: Ներսուդուրս են անում, ամբողջ այգին իրենք են, Գրողների միությունն էլ ի՞նչ անի,մի հատ խնդրում եմ ասա: Մեր դռները փակ ե՞ն եղել քաղաքացիական շարժման անդամների դեմ: Էլ ջուր, էլ ինչ ասես, ամոթ էլ ա ասել, մարդիկ լիիրավ օգտագործում են»:
Թեմային առնչվող հրապարակում՝
Հուսիկ Արա. Այսօրվա երիտասարդները չեն ուզում իրենց հայրերի տրորած ճանապարհով քայլել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան