««Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ». Արթուր Քոչարյան
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ: Շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով: Կլինեն հանրային քննարկումներ, կձևավորվեն իրավաբանական, տնտեսագիտական խմբեր: Միաժամանակ շարունակելու ենք փողոցային պայքարը»,- Ազատության հրապարակում լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:
Նա նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի բավարարում իրենց, հետևողական են լինելու իրենց պահանջների լիարժեք կատարման հարցում՝ վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից թակացման որոշումը, նվազեցնելու նպատակով վերանայել անցած տարվա ընդունած սակագինը, պատժել այն ոստիկաներին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ ցուցարաների նկատմամաբ:
Ա. Քոչարյանն ասաց, որ այսօր հանրային քննարկում է լինելու մասնագետների հետ:
Նա ընդգծեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահին Բաղրամյան պողոտայում համակարգող խումբ չէ: Ա. Քոչարյանը նշեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի պառակտվել:
Հիշեցնենք, հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ բողոքի հավաքը: Նախօրեին բողոքող քաղաքացիների մի մասը որոշեց իր պայքարը շարունակել Ազատության հրապարակում, մի մասն էլ շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտա. «Հարցերին ես եմ պատասխանում»
Վ.Շուշանյան. Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ երեկ մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտա. «Լիդերի հարց լինելու խնդիր չկա»