Բաղրամյան պողոտա. «Հարցերին ես եմ պատասխանում»
«Ինձ թվում է նորմալ տեղեկացված չեք մեր պահանաջներից: Մեր պահանջը միայն 7 դրամի խնդիրը չէ, պահանջում ենք սակագնի էժանացում, նաև այն ոստիկանների, ովքեր ձեռք են բարձրացրել խաղաղ ցուցարարների վրա, պատժվեն»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց բողոքող քաղաքացիներից Հմայակ Մկտչյանը, ով ասում էր որ ինքն է պատասխանում հարցերին, իսկ կողքից որևէ բան ավելացնողներին լռեցնում էր՝ «սուս»:
Այնուհետև նա ասաց, որ այլ խնդիր էլ կա՝ պատժվեն անօրինական որոշում կայացնողները: Սակայն նա այդպես էլ չկարողացավ հստակ ասել, թե որ կազմակերպությունն է որոշում կայացնողը, սկզբում նշեց ՀԷՑ, այնուհետև հանձնաժողով, ապա՝ ՀԾԿՀ:
Պատասխանելով հարցին, թե Ազատության հրապարակում հայտարարում էին, որ պետք է քննարկումներ լինեն …նա չթողնեց լրագրողն ավարտի իր հարցը, ցանկացավ իմանալ, թե ո՞վ է ասել:
«Ես Վաղինակ Շուշանյանի արտահայտությունները չեմ մեկնաբանում»:
Նախորդող հրապարակում՝
Վ.Շուշանյան. Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ երեկ մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտա. «Լիդերի հարց լինելու խնդիր չկա»