Բաղրամյանից ոստիկանությունը հեռացրեց աղբամանները (Տեսանյութ)
Ոստիկանությունը քիչ առաջ ձեռնամուխ եղավ Բաղրամյան պողոտայից աղբամանների հեռացմանը: Բարիկադների դեր տանող աղբամաններն իրար միացնող ժապավենները ոստիկանները կտրեցին, ապա հեռացրեցին պողոտայի մեջտեղից: Այդ նույն պահին հավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Ոստիկանից չենք վախում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակը մերն է», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» և այլն:
Բարիրկադներն ապամոտնաժելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ներկաներին միասին վերականգնել Բաղրամյանի նախկին տեսքը՝ մաքրել աղբից, ազատել այն. «Վերականգնենք նախկին տեսքը, որը միշտ եղել է մաքուր և գեղեցիկ»:
Ի պատասխան Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե նոր բարիկադներ են դնելու, Օսիպյանը հետաքրքրվեց՝ ումի՞ց եք պաշտպանվում, ոստիկանությունի՞ց, վստահ եղեք, ոստիկանությունը ուժ չի կիրառի:
Բաղրամյանում գտնվող ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդինյանը կարծիք հայտնեց, որ հավաքի մասնակիցները և ոսատիկանության աշխատակիցները ողջախոհ լինեն, որպեսզի բռնություն չկիրառվի ու չկրկնվի հունիսի 23-ին տեղի ունեցածը:
Հիշեցնենք, այսօր ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ «ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան