Վ.Օսիպյան. Ոստիկանությունն անօրինական երթերը կկանխի
«Ոստիկանությունը գործեց գերազանց, ադեկվատ, համաչափ, այլ երկրների ոստիկաններին կարող է օրինակ ծառայել»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խոսելով այսօր Բաղրամյան պողոտայից աղբամանները հեռացնելու, երթևեկությունը վերականգնելու մասին:
Հիշեցնենք, որ այդ գործողության ընթացքում չորս տասնյակից ավել մարդ բերման էին ենթարկվել, ովքեր հետո ազատ էին արձակվել:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի նստացույց անող քաղաքացիները կեսօրից հետո տեղափոխվել են Ազատության հրապարակ: Նրանք նախապես հայտարարել էին, որ ժամը 19:00-ին կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին:
Պատասխանելով հարցին, թե ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին ոստիկանական մեքենաների մեջ բերման ենթարկվող քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել, նա ասաց. «Բռնություն չի եղել: Այդ կերպ ցանկանում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»:
Վ. Օսիպյանն ասաց, որ այսօր իրենք երթ թույլ չեն տալու. «Մեր ուժերը բավարար են, որ մենք անօրինական երթերը կանխենք: Հորդորում ենք մնալ այստեղ, զերծ մնալ անօրինական երթերից, սադրիչներից, որոնք, կարծես թե, ներսում կան, ովքեր փորձում են այլ ճանապարհով ուղղորդել քաղաքացիներին: Ունենք տեղեկություն, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու է ստեղծել անհասկանալի իրավիճակ: Հորդորում ենք քաղաքացիներին դիմել լիազոր մարմնին՝ այստեղ մնալու թույլտվության ստանալու համար»:
Նախորդող հրապարակում՝
#electricyerevan. Ոստիկանության բաժիններ բերված 46 անձ ազատ է արձակվել
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 46 մարդ, 6-ն անչափահաս են
Բաղրամյանից ոստիկանությունը հեռացրեց աղբամանները
Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթևեկությունը. հայտարարություն
Բաղրամյան պողոտան դարձավ երթևեկելի (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին