Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ռուս հայտնի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը մտադիր է Լեռնային Ղարաբաղում զարգացնել գյուղատնտեսությունը: Նա այժմ հողատարածքներ է փնտրում լեռնային տեղանքներում` գնելու համար: Այդ մասին տեղեկացնում է Ren.tv-ն` վկայակոչելով Ստերլիգովի մերձավորներին:
Ռուսական հեռուստաընկերությանը տված փոքր ճեպազրույցում Ստերլիգովն ասել է, որ կինը` Ալյոնան, Արցախում շարունակում է զբաղվել իր սիրած գործով: «Ես դեռևս չեմ կողմնորոշվել, բայց կինս արդեն հագուստ է կարում: Նա շուտով այստեղ բացելու է ղարաբաղյան նորաձևության Ալյոնա Ստերլիգովայի կենտրոն», -լրատվամիջոցին ասել է Ստերլիգովը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ռուս գործարարը հեռացել է Ռուսաստանից և հաստատվել Արցախում: ԼՂՀ ԱԳՆ-ից մեզ ասել էին, որ Ստերլիգովը Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նա Արցախ այցելել է բնակություն հաստատելու նպատակով:
Ինքը Ստերլիգովը առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տվել, «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ սարերից իջել է, բացել ինտերնետը ու զարմացել: «Հայտարարում եմ մամլո ասուլիս առաջիկա երկուշաբթի: Վայրը` Լեռնային Ղարաբաղ, հին հայկական Շուշի քաղաք, կեսօրին, հասցեն` Ղազանչեցոց 58»,- գրել է Ստերլիգովը:
Տեսանյութը` այստեղ
Հարակից հրապարակումներ`
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին