ՀԷՑ-ը չի կարող վճարել ոչ իր կորուստների համար. Բիբին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի կարող վճարել ոչ իր կորուստների համար: Այդ մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
«Էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի մեթոդը կատարյալ չէ, և մենք չենք կարող վճարել ոչ մեր կորուստների համար»,-հավելեց նա:
Հիշեցնենք՝ այսօր ՀԾԿՀ-ն նիստ էր ծրագրել 14 տարբեր որոշումներով մոտ 75 մլն դրամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանելու համար:
Առայժմ Հանձնաժողովը, որի նիստում հերթականությամբ քննվում են ներկայացված դիմումները, որոշել է տուգանել ՀԷՑ-ին 5 մլն դրամով:
Նախորդող հրապարակում՝
ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին կտուգանի 75 միլիոն դրամով