
Նարեկ Սարգսյանը՝ բողոքող բնակիչներին. Վարչապետը երկուշաբթի ձեզ կսպասի
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիների՝ Ֆիրդուսի 33 հասցեի նախկին բնակիչների հետ հանդիպեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Վերջինս ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի ժամը 18:00-ին պատրաստ է ընդունել ու լսել նրանց: Նախարարը խորհուրդ տվեց հստակ ձևակերպեն իրենց խնդիրները, բնակարանների փոխհատուցումների մասով պահանջները, Ժամկետները:
Բողոքող բնակիչները վրդովվեցին, նախարարի ասածին ի պատասխան արձագանքեցին, որ այդ բոլոր պահանջները վաղուց ձևակերպված են, վարչապետը ծանոթ է իրենց խնդիրներին:
Նարեկ Սարգսյանը կրկնեց, այնուհանդերձ, վարչապետը նրանց կսպասի երկուշաբթի օրը:
Նախորդող լուրեր՝
«Արդեն կապրիզ եք անում». Կառավարության պաշտոնյան՝ ցուցարարներին
Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով